Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը ծիծաղելի վիճակում է հայտնվել

Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը ծիծաղելի վիճակում է հայտնվել

նաիրաՔիչ առաջ  ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ է ունեցել Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը, որին, որպես ԵԱՀԿ նախագահող երկրի վարչապետի, հարց է ուղղել հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը։ Հարցին, որ Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը որոշել է դիտորդական առաքելություն չուղարկել Ադրբեջան, քանզի այդ երկիրը ցանկանում էր կրճատել դիտորդների թիվը, ինչը ԵԱՀԿ-ի նկատմամբ ստանձնած պարտավորությունների խախտում է,  ուստի ստեղծված իրավիճակում ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու սերբական նախագահությունն Ադրբեջանի կողմից պարտավորությունների նման խախտման դեպքում,  Սերբիայի վարչապետն աննախադեպ պատասխան է տվել է՝ ՙԴա ինձ համար ամենաբարդ հարցն է։ Անկեղծ ասած՝ ես բոլոր հարցերի մասնագետ ինձ չեմ համարում, չնայած իմ երկրում կան շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր իրենց ամեն հարցով էքսպերտ են համարում։ Այդ մասին ես ոչինչ չգիտեմ,  եթե իմանայի՝ կպատասխանեի։ Անհարմար կլինի, որ ես հիմա ձեւ անեմ ու ասեմ, թե ինչ որ բան գիտեմ։ Ես էքսպերտ չեմ բոլոր համաշխահային ճգնաժամերը լուծելու հարցում՚,- ահա նման անտեղյակ պատասխան  տվեց ԵԱՀԿ նախագահող երկրի վարչապետը։

Դիտվել է 143 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy