Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին ներկայացված բանաձևը

Սերբիայի խորհրդարանը մերժել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու մասին ընդդիմության ներկայացրած բանաձեւը քննարկելու առաջարկը: Վերջին տասնամյակում մի քանի անգամ Սերբիայի խորհրդարանին նման բանաձեւեր են ներկայացվել, սակայն դրանք բոլորն էլ մերժվել են, փոխանցում է Asbarez-ը:

Այս անգամ բանաձեւը ներկայացվել էր Սերբիայի նախկին վարչապետ Զորան Զիվքովիչի կուսակցության կողմից:

Սերբիան սակավաթիվ հայ համայնք ունեցող երկրներից է, այնտեղ բնակվում է 300-ից էլ պակաս հայ, բայց չնայած այս հանգամանքին, 2015-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի ժամանակ, ի թիվս տասնյակ այ երկրների նախագահների, Սերբիայի նախագահը եւս մասնակցել է Երեւանում կազմակերպված միջոցառումներին:

 


Այս թեմայով