Սերան Օհանյանը վախեցած է. նրան կարող էին ձերբակալել

 arm145381697193Նոր կառավարության ձևավորումից հետո, երբ  իր պաշտոնը կորցրեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սկսեցին խոսակցություններ շրջանառվել, որ նա փորձելու է քաղաքականությամբ զբաղվել և ղեկավարելու է ընդդիմադիր կուսակցություն: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների նա ղեկավարելու էր Վիկտոր Դալաքյանի կողմից հիմնվելիք կուսակցությունը:

Օհանյանի քաղաքական ապագայի մասին խոսակցությունների սկսելուն պես մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ իշխանությունները կոմպրոմատներ ունեն Սեյրան Օհանյանի հետ կապված և պատրաստվում են դրանք գործի դնել, եթե իհարկե նա չհրաժարվի իր քաղաքական պլաններից: Կարճ ժամանակ անց մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Նորք Մարաշում վնասազերծված հանցախմբի գործով ձերբակալված հայր Անտոնը ցուցմունք է տվել, որ իր տեղեկություններով խմբավորման ղեկավարը եղել է Սեյրան Օհանյանը:

Այս հրապարակումից հետո Օհանյանին աջակցող մամուլը և նրա մերձավոր մի քանի զինվորականներ շտապեցին հայտարարել, որ նախկին նախարարը չի ունեցել քաղաքական պլաններ և ավելին նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ ու պատրաստվում է պատգամավոր դառնալ ՀՀԿ ցուցակով:

Փաստորեն Սեյրան Օհանյանին անուղղակի կերպով զգուշացրել են, որ իր անունը կարող են կապել հանցախմբի հետ, որից հետո կարող են ձերբակալել: Իսկ Օհանյանի կողմնակիցների հայտարարությունները գալիս են վկայելու, որ նա վախեցել  և շտապել է հավատարմության երդում տալ Սերժ Սարգսյանին, որպեսզի խուսափի հետագա բարդացումներից:

Դիտվել է 2,201 անգամ
 


Այս թեմայով