Սեպտեմբերին հնարավոր է՝ հանդիպեն Նիկոլ Փաշինյանն ու Դոնալդ Թրամփը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը չի բացառում, որ սեպտեմբերին կարող է տեղի ունենալ Թրամփ-Փաշինյան հանդիպումը: Հուլիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ Թրամփ-Փաշինյան հանդիպում կազմակերպելու մտադրություն կա, այժմ դրա շուրջ ընթանում են քննարկումներ:

«Արդեն մենք կարող ենք հաստատել, որ Փաշինյանը կմասնակցի սեպտեմբերին Գլխավոր ասամբլեայի բացման շաբաթվա աշխատանքներին, ընդհանուր քննարկումներին, կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ: Մենք աշխատում ենք այդ հանդիպումների վրա, որոնց թվում կարող է լինել նաև ԱՄՆ ղեկավարի և Հայաստանի ղեկավարի հանդիպումը: Այս պահի դրությամբ չեմ կարող հաղորդել, որ նման վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերված»,- ասաց նա:

Այս թեմայով