Սենսացիոն սկանդալ թուրք-վրացական հարաբերություններում

gam«Zham.am»-ին լավատեղյակ վրացական աղբյուրներից հայտնի է դարձել, որ թուրք-վրացական հարաբերություններում սկանդալ է ծագել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի`Թուրքիա կատարած այցի ժամանակ:
Չնայած նախօրոք հայտարարվել էր, որ Մարգվելաշվիլիի այցը Թուրքիա ունի պաշտոնական բնույթ, նրան շատ սառն են դիմավորել Թուրքիայում: Ըստ էության, Թուրքիայում փորձել են Մարգվելաշվիլիի այցը վերածել կիսամշակութային այցի, որի ժամանակ պետք է քննարկվեր վրացականի վերածված հայկական եկեղեցիների հարցը: Արդյունքում թուրքական իշխանությունները նրան ընդունել են նահանգապետի մակարդակով, ինչը բարկացրել է Մարգվելաշվիլիին, ու նա որոշել է այցը կիսատ թողնելով` վերադառնալ Վրաստան:

Հարաբերությունները չսրելու համար, ի վերջո թուրքական կողմը որոշում է կայացրել Մարգվելաշվիլիին ընդունել նախագահի մակարդակով: Հանդիպման ժամանակ Գյուլը Մարգվելաշվիլիին հայտնել է, որ պարզաբանման մի շարք կարևոր հարցեր կան: Մասնավորապես՝ նա տեղեկացրել է Վրաստանի նոր նախագահին, որ իրենք գաղտնի պայմանավորվածությամբ հսկայածավալ գումարներ են տրամադրել Սահակաշվիլիին, որպեսզի վերջինս կատարի Եվրախորհրդի բանաձևով ստանձնած պարտավորությունները թուրք-մեսխեթցիների Վրաստանում /այդ թվում՝ Ջավախքի շրջակայքում/ վերաբնակեցնելու հարցում: Գյուլը բողոքել է, որ չնայած գումարները փոխանցվել են, սակայն Սահակաշվիլին կատարել է Թուրքիային տված խոստումների չնչին տոկոսը: Գյուլը պահանջել է, որ Վրաստանի նոր իշխանությունները իրականացնեն այս ծրագիրը: Սա շոկ է առաջացրել Մարգվելաշվիլիի մոտ: Եվ այժմ վրացական վերնախավում քննարկվում է Սահակաշվիլիի կնքած գաղտնի պայմանավորվածությունները հրապարակայնացնելու հարցը:

Հիշեցնենք, որ Աջարիայի մասով իր նախագահությունը թողնելուց որոշ ժամանակ առաջ Սահակաշվիլին պաշտոնական տվյալներով 45000 թուրքերի Վրաստանի քաղաքացիություն տվեց Աջարիայում, ինչը ևս, ըստ էության, գաղտնի պայմանավորվածության արդյունք էր: Նշենք նաև, որ կար Աջարիայի կենտրոնում հսկայական մզկիթ կառուցելու ծրագիր, ինչը տապալվեց միայն վրաց եկեղեցու ու Իլյա Երկրորդի ջանքերի շնորհիվ:

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով