Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Սենսացիոն բացահայտումներ Ադրբեջան փախած Վահանի մասին

Սենսացիոն բացահայտումներ Ադրբեջան փախած Վահանի մասին

Vahan-MartirosyanԻնքս ինձ խոստացել էի , որ այլևս էջս չեմ աղտոտելու` Վահան Մարտիրոսյան անուն ,ազգանունով թյուրիմացության մասին գրելով : Սակայն քանի որ այդ ավատյուրիստի վնասաբեր արկածները մեր իրավապահ մարմինների թողտվության, դանդաղկոտության, ինչպես նաև վերջինիս թերագնահատելու պատճառով դուրս եկան պետական սահմաններից և կարող են փոքր-ինչ հարված հասցնել Հայաստանի հեղինակությանը , ես ևս մեկ անգամ կանդրադառնամ այս երևույթին , ով , չեմ թաքցնում, ժամանակին եղել է իմ մտերիմը , մուտք է գործել իմ ընտանիք և շահել մեր վստահությունը` ներկայանալով որպես ազնիվ , բարեկիրթ երիտասարդ ,ով ցանկանում է ավելի լավ Հայաստան ունենալ ,իսկ անձամբ ինձ սիրում է քրոջ նման:
Նախ սկսեմ,թե ինչպես են ԶԼՄ-ները ներկայացնում Վ.Մ.-ին `Ներազգային ազատագրական շարժման առաջնորդ : Եթե գտնվեն գոնե 5 հոգի , ովքեր կներկայանան որպես այդ շարժման ներկայացուցիչ, ես խոնարհությամբ կընդունեմ իմ` ստահոդ հայտարարություն տարածելու մեղքը: Տեղական ԶԼՄ-ների դիլետանտության թեթև ձեռքով ,այս ինքնակոչը իր մտացածին շարժմամբ դարձավ ընդդիմադիր որոշակի գործոն ,ով այժմ կփորձի այդ անվան տակ ծախել հայրենիքը : Այդ շարժումն Ադրբեջանում է,որի մեջ են մտնում կինը,ինքը և մանկահասակ երեխան, ով միշտ գործիք է հանդիսացել այս ոչ թե ամուսինների ,այլ պրոֆեսիոնալ աֆերիստների տանդեմի ձեռքում :
Նույնը եղավ նաև իբր իրեն ծեծի ենթարկելու վերջին դեպքերի հետ : Կրկին առանց որեւէ բան պարզելու մեր ԶԼՄ-ները առանց ճշտելու , ընդամենը Վահանի կնոջ տարածած լուրով կեղծ ինֆորմացիա տարածեցին ,որի վրա լույս սփռեց Վահանի մայրը`պատռելով հարսի և որդու դիմակը : Իսկ ինչու կենցաղային վեճից նա մոգոնեց քաղաքական հալածյալի շինծու շոուն ,քանի որ նրա դեմ մի շարք քրեական մեղադրանքներ էին առաջադրված : Նա սարսափում էր այդ մեղադրանքներով հայտնվել բանտում ,քանի որ կռահում էր `ինչ է սպասվում իր նմանին: Ուստի շարժվում էր արդեն” մահ կամ ազատություն” սկզբունքով: Վախենալով ոչ թե Մհեր Սեդրակյանի մտերիմների հաշվեհարդարից,այլ հարցաքննության կրկին կանչվելուց `սա կնոջ հետ ապաստան է գտնում մի մտավորական կնոջ տանը և իրեն հատուկ սրբապղծությամբ գողանում իր ընտանիքին մեկ շաբաթ սնած և օթևան տված տիկնոջ` մեկ տարվա ընթացքում կուտակած հոնորարը և կնոջ հետ փախչում: Սա էլ հիմք չի հանդիսանում ,որ այս 2-ին ձերբակալեն,ի դեպ…
Հիմա մի քանի կետով անդրադառնամ “ծեծի” պատմությանը ,որը պետք է լինի վաղվա ասուլիսի հիմնական թեման թերևս : Առաջին իսկ վայրկյանից չեմ հավատացել դրան .նախ փետրվար-մարտ ամիսներին ,երբ սա դեռ հրեշտակի կերպարով իմ մտերիմ ընկերն էր, երբ ինձ իրենց տնից ճանապարհում էր մեր տուն ,դիմացի փողոցի հարևանին ,որին ինձ ներկայացրեց Մհեր Սեդրակյանի բարեկամ, շատ ջերմ բարևեց ,իսկ վերջինս էլ սեփական մեքենայով լուսավորեց փողոցը ,որպեսզի տաքսի կանգնեցնեն ինձ համար: Հարց .ինչու այդ ժամանակ չծեծեցին նրան , երբ “ԳազՊռոմի” դեմ “պայքարի ” նրա ամենաակտիվ շրջանն էր: ?) Հետևաբար ակնհայտ է ,որ էժանագին թամաշան հետապնդում էր մեկ շահ`ՃՈՂՈՊՐՈՒՄ : Ինձ մոտ պահպանված են այն գրագրությունները ,երբ կինը դեռևս մեկուկես տարի առաջ հայտնում է ինձ իր հղիության մասին հետո ամուսինը ասում է կնոջ վիժելու մասին ,որպեսզի կրկին գութս շարժեն և դեղորայքի գումար կորզեն ինձնից : Կամ մի?թե լրագրողները մոռացել են ,որ նույն հոդախախտ եղած ոտքով վերջինս 2014 թ. գարնանը ներկայացել է ասուլիսի ազատամարտիկների հետ,ի դեպ: Դա նրանց ընտանիքի հերթական գզվռտոցի արդյունք էր եղել : Թեթև անհաջող շարժսւմից այն կրկին կհոդախախտվեր, քանի որ ՎՄ-ն հրաժարվել էր լիարժեք բուժումից:
Իմ զգուշացումները տեղ չհասան.գողության դեպքից հետո ես արդեն վախենում էի , որ սրանք իրենց փախուստի ճանապարհիբն անգամ մարդկային զոհեր կտան`վերացնելով ցանկացած խոչընդոտ: Եվ ահա, անծագում վիժվածքը հայտնվեց հակառակորդի դաշտում: Ես երբեք այսքան չեմ խղճացել Ադրբեջանին .չեն էլ պատկերացնում ,թե ինչպիսի բացառիկ բացիլի վրա են ժամանակ ու ռեսուրս վատնելու : Ծակ գնդակ է ձեռքները ընկել ,որով փորձելու են գոլ ուղարկել Հայաստանի դարպասը :
Սա ամեն ինչ կշահարկի `սկսած իր ծագումից ,որպեսզի մորթը փրկի : Եվ դեռ սրա մասին խղճմտանքով են գրում .այդ որ երեխաներն են ողբալու նրա համար?! Որոնց մասին տեղեկություն չունի անգամ ? Խեղճ մայրը մի քանի օր կլացի , բայց գոնե էլ սրանից ավելի չի փորձի տանել որդու և հարսի խայտառակությունները:
P.S.Այն րոպեից ,երբ իմացել եմ այս երևույթի գազի փորձ կոչեցյալի խաբեբայության մասին ,դարձել եմ այս ստահակի զոհը ,ենթարկվել եմ շանտաժի ,անանուն զրպարտության ,որի հետւանքով կորցրել եմ ամենաթանկն աշխարհում`առողջությունս և հավատս: Հարգելով ՀՀ օրենսդրությունը ` այլ մանրամասներ չեմ կարող հրապարակել: Միայն կասեմ,որ շուրջ մեկ տարի դժոխքում եմ գտնվել:
Եթե մի կաթիլ արժանապատվություն ունենար, անհետ կչքվեր: Բայց Հերոստրատի փատռքը միշտ կանչել է սրան…

Գրում է Նոնա Մուրադյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 2,467 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy