Սենսացիա. Քաղցկեղով կարելի է նաև վարակվել

rakКorrespondent.net-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կենտրոնի գիտնականները գրանցել են մակաբույծից մարդուն քաղցկեղով վարակելու առաջին դեպքը։ Այս մասին ասվում է New England Journal բժշկական ամսագրում:

41-ամյա տղամարդու մոտ, որի իմունիտետն ընկել է ՄԻԱՎ վարակի պատճառով, հայտնաբերվել է քաղցկեղանման ուռուցք։ Քաղցկեղային բջիջները մարդուն անցել են Hymenolepis nana մակաբույծից։

Կոլումբիայի Մեդելին քաղաքում բնակվող տղամարդը դիմել է մասնագետների օգնությանը՝ բողոքելով տենդից, հազից, հոգնածությունից ու քաշի կորստից։ Այդ բոլոր ախտանիշները պահպանվել են ամիսներ շարունակ։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հիվանդը ուռուցքներ ունի թոքերում, լյարդում, մակերիկամների և ավշային հանգույցներում։

Դիտվել է 385 անգամ
 


Այս թեմայով