Սենսացիա. Մելինե Դալուզյանը մասնակցել է Հայաստանի ԼԳԲՏ ֆորումին

IMG_83241Աշխարահռչակ Մելինե Դալուզյանը օրերս մասնակցել է ԼԳԲՏ համայնքի առաջին ֆորումին, որը տեղի է ունեցել Լոռու մարզում: Ֆորումի մասին տարածված հաղորդագության մեջ ասվում է.«Հոկտեմբերի 17-18 Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նեխաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը, որը կրում էր «Ծիածան» անվանումը:

Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց հիմնախնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր` Հայաստանում հոմոֆոբիայի հաղթահարման համար:

Մասնակիցներից շատերը հայտնեցին, որ ֆորումը Հայաստանում ԼԳԲՏ շարժման նկատմամբ հույսով լցրեց, հատկապես դուր էր եկել այն փաստը, որ շարժմանը նոր դեմքեր են միացել ու շատերը պատրաստ են հրապարակայնորեն ազնվանալ (քամինգ աութ անել):

Միջոցառմանը ներկա էին մոտ 40 մասնակից, թե´ ԼԳԲՏ համայնքից, թե´ ԼԳԲՏ մարդկանց համախոհներից»:
Հիշեցնենք, որ տարիներ ի վեւ Մելինե Դալուզյանը հերքել է այն լուրերը, ըստ որի ինքը սեռփոխվել է կամ սեռական ոչ ավանդական կողմնորոշում ունի: Փաստորեն այս կերպ նա հրապարակային ընդունում է իր ոչ ավանդական կողմոնորոշումը:

Դիտվել է 233 անգամ
 


Այս թեմայով