Սեյրան Օհանյանի կինը ՊՆ վարչական շենքում գրասենյակ չունի

ruzanna1-600x400Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան հարկ է համարում նշել, որ «Ժողովուրդ» կայքի՝ «Սեյրան Օհանյանի կինը «տեղավորվել» է ՊՆ վարչական շենքում» հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ ստեղծվել է 2014 թ. մայիսի 14-ին: Հասարակական կազմակերպության գործունեությունը վերաբերում է բացառապես Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի առողջապահական հիմնահարցերին:
Կազմակերպության գործունեությունն իրականացվում է Ասոցիացիայի պաշտոնական amda.am կայք-էջի, info@amda.am էլեկտրոնային փոստի, ֆեյսբուքյան էջի, թեժ գծի, ինչպես նաև կազմակերպության նախագահի ֆեյսբուքյան էջի միջոցով:
Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների ընդունելությունը, ելնելով բարձրացված հարցի բնույթից և հրատապությունից, կազմակերպվում է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության ենթակայության հոսպիտալներում, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում, ինչպես նաև ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում:
Բարձրացված խնդիրների քննարկմանը մասնակցում են ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ՊՆ համակարգի այլ առնչվող ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Շատ հաճախ քննարկումներին մասնակցում է նաև անձամբ ՀՀ պաշտպանության նախարարը, ում կողմից անմիջապես տրվում են համապատասխան հանձնարարականներ:

Գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 366 անգամ
 


Այս թեմայով