Սեյրան Օհանյանից վախենում են. որն է պատճառը

Սերժ-սեյրանՕրերս պաշտպանության նախկին նախարար` Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ մուտք է գործում ակտիվ քաղաքականություն և իր համար հանրության խնդիրները առաջնային տեղ են զբաղեցնելու:

Սեյրան Օհանյանի այս հայտարարությունը իսկապես անհանգստացրել է իշխող ՀՀԿ-ին: Խնդիրը նրանում չէ, որ Օհանյանը նոր քաղաքական թեզեր առաջ կքաշի և այդպիսով կխամրի ՀՀԿ-ի ամբողջ փայլը: ՀՀԿ-ի վախերը այլ պատճառներ ունեն: Օհանյանը երկար տարիներ զբաղեցրել է երկրի կարևորագույն պաշտոնը: Նա ունեցել է լուրջ լծակներ և իշխող վերնախավից քիչ մարդկանց չէ, որ լավություն է արել:

Հիմա, երբ Սեյրան Օհանյանը, որպես առանձին գործիչ մասնակցում է քաղաքական պրոցեսներին, այդ նույն գործիչները կարող են պահել նրա գիծը ու կագնել նրա կողքին: ՀՀԿ-ում վախենում են, որ իրենց ազդեցիկ անդամներից մի քանիսը առնվազն իրենց գործունեությունը կկապեն Սեյրան Օհանյանի հետ:

Դիտվել է 1,419 անգամ
 


Այս թեմայով