Սեյրան Օհանյանին «քցել» են. Սերժ Սարգսյանի որոշումը

Սերժ-սեյրանԵրեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի  հրամանագրերով Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար:

Անցած մի քանի օրերին լուրեր էին տարածվում, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կնշանակվի ԳՇ պետ, քանի որ կադրային զինվորական է և Սերժ Սարգսյանի հավատարիմ գործիչներից մեկը: Սակայն ինչպես տեսանք` Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել, փակել  Սեյրան Օհանյանի աշխատանքային էջը:

Պետք է նկատել, որ Սեյրան Օհանյանը այն զինվորականներից է, որը 2008 թվականին հանուն Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման` զորք հանեց ժողովրդի դեմ, որից հետո արժանացավ նախարարի պաշտոնին: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է ասել, որ Սեյրան Օհանյանին «քցել» են և դա հենց Սերժ Սարգսյանի որոշումն է:

Դիտվել է 1,077 անգամ
 


Այս թեմայով