Սեյրան Օհանյանը փակագծեր է բացում. վախենալ պետք չէ

Մարտի 5-ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը բավական ակտիվ քարոզչություն է իրականացնում: Դաշինքի ղեկավարները իրենց համակիրների հետ երեկ այցելել էին սահմանամերձ Տավուշի մարզ: Հանրային ելույթներից հետո դաշինքի առաջին համար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Լրագրողների հետ զրույցում Օհանյանը մի քանի փակագծեր բացեց:

Նախ Օհանյանը հստակեցրեց, որ քաղաքական դաշտում իրենց պայքարը լինելու է միայն ՀՀԿ-ի դեմ և իրենք փորձելու են ազատել երկիրը ՀՀԿ իշխանությունից.«Մենք պայքարելու ենք իշխող Հանրապետական կուսակցության դեմ»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախկին նախարարը ի ցույց դրեց նաև իր վճռականությունը և հասկացրեց իշխաություններին, որ չի պատրաստվում հետ քայլ անել ու կանգնելու է ժողովրդի կողքին մինչև վերջ.«Ազատություն վախից` երկու հարթությունում, մեկը հակառակորդից, մեկն էլ մեր երկրի ներսում, որ մեր քաղաքացին կարողանա ազատ ու համարձակ բոլորի հետ մեկտեղ քայլել՝ չվախենալով ոչ մի տիպի հետապնդումներից: Ես կոչ եմ անում քաղաքացիներին գնալ ու իրենց կամքն արտահայտել, իսկ ես կամ և կլինեմ իրենց կողքին»,-հայտարարեց Օհանյանը։

Նա ևս մեկ անգամ վերահաստատեց իր վերաբերմունքը քաղաքական հետապնդումների մասով հայտարարելով, որ իրենց իշխանության գալու պարագայում քաղաքական հայացքների համար հետապնդվողներ չեն լինելու.«Առաջին քայլը կառավարման համակարգի ձևավորումն է, մեր իշխանության պարագայում ոչ մի քաղաքական հետապնդումներ և մեզ մոտ ավանդույթ դարձած քաղաքական հայացքների համար պաշտոնից ազատելը կամ պաշտոնի նշանակելն անընդունելի է լինելու»,-ասաց Օհանյանը:

 

 


Այս թեմայով