Սեյրան Օհանյանը սահմանային լարվածության մասին

սեյրան օհանյանԱյս տարին մենք անցկացրել ենք բավականին լարված իրավիճակում, որն ուղեկցվել է հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններով, կրակոցներով որոնց տրամաչափը հասնում էր մաքսիմումի: Այս մասին այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտոտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով 2015-ը,  ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս տարվա ամփոփման համար ես պատահական չեմ ընտրել այս ինսիտուտը: Հենց այն է մեր Զինված ուժերի սպաների դարբնոցը»,- ասաց Սեյրան Օհանյանը` նշելով.

«Այսօր մեզ հետ այստեղ այն զորամիավոումների ու զորամասերի հրամանատարներն են, որոնք առաջատար են եղել այս ուսումնական տարում:  Այստեղ են զինվորներ, ում շնորհիվ մենք կարողացել ենք հաջողությունների հասնել ու պահպանել խաղաղության վիճակը: Ավելի ճիշտ` եղած ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը»:

Նրա խոսքով` այս տարում մենք կարողացել ենք զսպել հակառակորդին ոչ միայն պաշտպանական մարտերում, այլև` կանխարգելիչ գործողություններով:

Դիտվել է 124 անգամ
 


Այս թեմայով