Սեյրան Օհանյանը պետք է պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը

37461187e6dfcc167678e7c782a7a898Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հղում կատարելով իր աղբյուրներին՝ գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ակտիվորեն զբաղված է առաջիկա նախագահական ընտրությունների համար թիմ հավաքագրելով:

Politik.am: ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ: «Այս օրերին նախարարը հանդիպում է ամենատարբեր շրջանակների մարդկանց հետ, զրուցում երկրի վիճակի մասին, մտահոգություններ հայտնում տիրող անարդարության մթնոլորտի վերաբերյալ, դժգոհում երկրի տնտեսական վիճակից և այդկերպ փորձում շոշափել առկա ընդհանուր տրամադրությունները, որպեսզի հասկանա, թե մարդկային ինչպիսի ռեսուրսներ է պետք ընդգրկել իր ապագա թիմում:

Օհանյանի հետ հանդիպումների մասնակիցներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ՊՆ նախարարն անձամբ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ չի ցանկանում նախագահ դառնալու դեպքում ունենալ անգլիական թագուհու կարգավիճակ: Նա նպատակ ունի երկրի ղեկն իր ձեռքը վերցնել ՀՀ նախագահի այսօրվա լիազորություններով»,- գրել է թերթը:

Այն, որ Սեյրան Օհանյանը ունի նախագահական հավակնություններ որևէ մեկի համար գաղտնիք չէ: Հիմա, երբ Սերժ Սարգսյանը փորձում է  կյանքի կոչել սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, հասկանալի է, որ անելու է ամեն ինչ, որպեսզի այն մինչև վերջ իրականանա: Հասկանալի է նաև, որ Սեյրան Օհանյանը, եթե իրապես ունի նախագահ դառնալու ցանկություն, փորձելու է խոչընդոտել սահմանադրական բարեփոխումների ընթացքին, ապա պետք է իր ուժերը կենտրոնացնի Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու հարցի վրա:

Համակարգում բոլորը գիտեն, որ եթե Սերժ Սարգսյանին չհեռացնեն իշխանությունից, ապա կուլիսային խարդավանքներով որևէ կերպ չեն կարող վիժեցնել այս պրոցեսը, քանի որ խարդավանքների լավագույն մասնագետը այս պահին ձեռնարկել է սահմանադրական բարեփոխումներ և երկրի ղեկին է: Սեյրան Օհանյանին այս պահին մնում է  միայն պահանջել և հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին:

Անի Ասլյան

Դիտվել է 2,210 անգամ
 


Այս թեմայով