Սեյրան Օհանյանը հետ է վերցրել Անդրանիկ Նիկողոսյանին նվիրած անվանական զենքը

Untitled-325ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնությանը միացել է միայն պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ Մարուքյանն առաջարկում է Ռուսաստանի ռազմավարական զարգացման ինստիտուտի գլխավոր տնօրեն Անդրանիկ Նիկողոսյանին զրկել ԱԺ բարձրագույն պարգև պատվո մեդալից՝ նրա հակասահմանադրական հայտարարության համար, թե Հայաստանը պետք է մտնի Ռուսաստանի կազմի մեջ:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ չունենալով իրավասություն և համապատասխան ընթացակարգ՝ հետ կանչելու Նիկողոսյանին շնորհված «Անդրանիկ Օզանյան» և «Գարեգին Նժդեհ» մեդալները, պաշտպանության նախարարը Նիկողոսյանից հետ է պահանջել նրան նվիրված անվանական զենքը և մի քանի այլ անվանական նվերներ: Նշենք, որ նախկինում նախարարության և Նիկողոսյանի հարաբերությունները շատ ջերմ են եղել, սակայն Հայաստանի ինքնիշխանության ոչնչացման վերաբերյալ Նիկողոսյանի հայտարարությունները զայրացրել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ինչի արդյունքում էլ նա հետ է վերցրել իր նվերները:

Դիտվել է 221 անգամ
 


Այս թեմայով