Սեյրան Օհանյանը հեռանում է. նա կուսակցություն կղեկավարի

սեյրան-օհանյանԵրեկ Politik.am-ը անդրադարձել էր ՀՀ կառավարության այն անդամներին, որոնք կպահպանեն իրենց պաշտոնները նաև նոր կառավարության  կազմում: Այս առումով մենք նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շանսերը 50/50 են և Սերժ Սարգսյանը կարող է որոշում կայացնել, որ նա պետք է լքի նախարարի պաշտոնը:

Այսօր արդեն կարծես հստակ է դառնում, որ Սեյրան Օհանյանը հեռանում է: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն Սեյրան Օհանյանը հրաժեշտ կտա նախարարի պաշտոնին և կղեկավարի Վիկտոր Դալաքյանի կողմից հիմնադրվող «Շրջադարձ» կուսակցությունը: Մեր տեղեկություններով նրան հրահանգել են զբաղվել քաղաքականությամբ, իսկ 2017 թվականից` նրան կառաջարկեն զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը:

Դիտվել է 3,997 անգամ
 


Այս թեմայով