Home » ՄԱՄՈՒԼ » Սեյրան Օհանյանը Հայաստանի նախագահ

Սեյրան Օհանյանը Հայաստանի նախագահ

images«Խիստ հավաստի աղբյուրների համաձայն, գնալով ամրապնդվում ու լրջանում է նախնական այն որոշումը, որ իշխանության թեկնածուն 2018-ի նախագահական ընտրություններում լինելու է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո պլանավորում են վարչապետ նշանակել։ Իսկ՝ արդեն նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը տեսնում է ինքն իրեն։ Իսկ այդ վարչապետը սպասվող սահմանադրական փոփոխություններից հետո ՝ կունենա ամենալայն լիազորությունները, և գործառույթների, և լծակների իմաստով կլինի երկրի առաջին դեմքը, ինչպես, օրինակ, Գերմանիայում է։
Ազգային ժողովի նախագահի պաշտոնում էլ տեսնում են կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։ Համենայնդեպս, այս պահին այսպիսին է իշխանության ծրագիրը»,–գրում է թերթը։
Մանրամասները «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Դիտվել է 30 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy