Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Սեյրան Օհանյանը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ

Սեյրան Օհանյանը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ

67GlNdGJWgOlz0mq18W89gyRSSՀայաստանի պաշտպանության նախարարը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետությանն» աջակցելու մեջ: Այս մասին Սեյրան Օհանյանը հայտնել է դեկտեմբերի 16-ին Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանայոտիս Կամենոսի հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում:

Նրա խոսքով, հույն գործընկերոջ հետ բանակցությունների ընթացքում քննարկվել են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերը: «Հարեւանների հետ խնդիրները բոլորիս մտահոգում են»,- շեշտել է նախարարը՝ հավելելով, որ միջազգային համայնքի ուշադրությունը սեւեռված է տարածաշրջանին, իսկ տարածաշրջանում կան պետություններ՝ ի դեմս Թուրքիայի, որոնք աջակցում են «Իսլամական պետությանը»:

«Մենք դատապարտում ենք դա »,- հայտարարել է Օհանյանը: Նրա խոսքով, նման գործունեությունը, որը վերաբերում է Հայաստանի ռազմավարական դաշնակցին, վնասում է ահաբեկչության դեմ միջազգային պայքարին:

Դիտվել է 44 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy