Սեյրան Օհանյանը դեմ է Սահմանադրական փոփոխություններին

սեյրան օհանյանՍեյրան Օհանյանը նախընտրական թիմ է կազմավորում:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ակտիվորեն զբաղված է առաջիկա նախագահական ընտրությունների համար թիմ հավաքագրելով:

Այս օրերին նախարարը հանդիպում է ամենատարբեր շրջանակների մարդկանց հետ, զրուցում երկրի վիճակի մասին, մտահոգություններ հայտնում տիրող անարդարության մթնոլորտի վերաբերյալ, դժգոհում երկրի տնտեսական վիճակից և այդկերպ փորձում շոշափել առկա ընդհանուր տրամադրությունները, որպեսզի հասկանա, թե մարդկային ինչպիսի ռեսուրսներ է պետք ընդգրկել իր ապագա թիմում:

Օհանյանի հետ հանդիպումների մասնակիցներից շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե ՊՆ նախարարն անձամբ դեմ է սահմանադրական փոփոխություններին, քանի որ չի ցանկանում նախագահ դառնալու դեպքում ունենալ անգլիական թագուհու կարգավիճակ: Նա նպատակ ունի երկրի ղեկն իր ձեռքը վերցնել ՀՀ նախագահի այսօրվա լիազորություններով:

Նոր Սահմանադրության նախագծին Օհանյանի դեմ լինելու վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամսի 16-ին հավաքակայանում հայտնեց իր տեսակետը սահմանադրական բարեփոխումների մասին: ՀՀ ՊՆ-ում որևէ քննարկում չի եղել այդ հարցի շուրջ, նախարարը երբեք նման քննարկում չի արել, լինելու դեպքում մենք կտեղեկացնենք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 776 անգամ
 


Այս թեմայով