Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սեյրան Սարոյանն ասել է, որ Հովիկ Աբրահամյանը աննորմալ է

Սեյրան Սարոյանն ասել է, որ Հովիկ Աբրահամյանը աննորմալ է

arm147375811445ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը դրական է վերաբերվում վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի նշանակմանը:  Սեյրան Սարոյանն ասել է, որ Կարեն Կարապետյանը լուրջ մարդ  է, «նրան օգնել է պետք, մի թողեք ամեն մեկն ամբախ-զամբախ էդ մարդու մասին խոսա, ցեխ շպրտի»:

«Հազիվ մի նորմալ մարդ է եկել-ընգել ձեռներս, սաղս պետք ա պաձեռշկա անենք, որ աշխատի»,- նշեց Սեյրան Սարոյանը:

Փաստորեն ըստ գեներալ Սեյրան Սարոյանի Հովիկ Աբրահամյանը և նրա նախորդները եղել են աննորմալ մարդիկ: Այլ կերպ դժվար է հասկանալ գեներալի հայտարարությունը: Պետք է հիշել, որ Հովիկ Աբրահամյանը գեներալներ Սեյրան Սարոյանի և Մանվել Գրիգորյանի համար ցանկալի գործիչ չէր համարվում: ԵՎ հիմա, երբ Հովիկ Աբրահամյանը չունի ազդեցության լծակներ՝ նրանք ասում են այն ինչ ցանկանում են:

Դիտվել է 1,183 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy