Սեյրան Սարոյանը՝ Արմեն Տեր-Սահակյանի որդու քավոր

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը ստանձնել է 2000 թ․ սպանությունների և զինված բանդայի կազմակերպման համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի որդու ամուսնության քավորի պարտականությունները։

Թերթը հիշեցնում է, որ «Տեր-Սահակյանը նման պատժի արժանացավ մի պատճառով, որ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվեց։ Սիրադեղյանի գործի երկրորդ մասով անցնող ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը, որը ցուցմունք տվեց Սիրադեղյանի դեմ, 6 տարի ազատազրկման դատապարտվեց և վաղուց ազատության մեջ է»։

«Մենք տեղեկացանք, որ Սեյրան Սարոյանը հնուց եկած մտերմություն ունի Տեր-Սահակյանի հետ։ Մոտ մեկ շաբաթ առաջ նրա ապագա սանիկների «խոսքկապն» է եղել՝ հարսնացուի տանը։ Հենց այդ նեղ ընտանեկան արարողությանն էլ մասնակցել է գեներալը», — գրում է թերթը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով