Սեդրակյա՞նը թքած ունի ԱԻՆ-ի որոշման վրա, թե՞ ԱԻՆ վախենում է

Շաբաթներ առաջ Politik.am-ը գրել էր, որ ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանը օրենքի կոպիտ խախտմամբ է կառուցված և հարակից տների համար բավական վտանգավոր էր, այդ գազալցակայանի գործունեությունը: Խնդրի կապակցությամբ մենք դիմել էինք նաև ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանին: ԱԻՆ-ից ի պատասխան մեր հարցմանը տեղեկացրել էին, որ գազալցակայաններում ստուգումներ են իրականացվելու և խախտումներ հայտնաբերվելու դեպքում կկասեցվեն այդ գազալցակայանների գործունեությունը:

 Օգոստոսի 8-ին ԱԻՆ-ը հայտարարություն էր տարածել, որ մի շարք գազալցակայանների գործունեություն կասեցվել է: Կասեցված գազալցակայանների թվում էր նաև Մհեր Սեդրակյանին պատկանող և մեր հոդվածում հիշատակված գազալցակայանը: Սեդրակյանի գազալցակայանի խնդիրները անհնար է շտկել և ամենայն հավանականությամբ այն այլևս չի գործի:

Օգոստոսի 10-ին արդեն Մհեր Սեդրակյանը վերականգնել է իր գազալցակայանի աշխատանքները: Մեր հոդվածում նշված թերությունները վերացված չէին, ավելին այդ թերությունները առանց գազալցակայանի որոշակի մասի քանդման ահնարին է:

Այստեղ հարց է առաջանում` ԱԻ՞Ն-ը թքած ունի քաղաքացիների անվտանգության վրա, թե՞ Մհեր Սեդրակյանը ԱԻՆ որոշման վրա: Երկու դեպքում էլ լավ չէ պետության համար:

Առնչվող հոդված.

Սեդրակյանը վտանգում է հարյուրավոր մարդկանց կյանքեր. ո՞վ կկանգնեցնի նրան

Լուսանկարը օգոստոսի 9-ի

Այս թեմայով