ՍԴ-ի համար երկրի քաղաքական իշխանությունը նշանակություն չունի

RA National Assembly session

Սահմանադրական դատարանի համար որևէ նշանակություն չունի, թե երկրում ինչ քաղաքական իշխանություն է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրա՞ստ է աշխատել նոր իշխանությունների հետ։

Հարցին, թե չի՞ կարծում արդյոք, որ իր գրած Սահմանադրության հետևանքով է այս ամենը կատարվել, Թովմասյանը պատասխանեց. «Սահմանադրությունը գրել է մասնագիտական հանձնաժողովը, ներկայացվել է նախագահի կողմից, ընդունվել է ժողովրդի կողմից»։

Թովմասյանն այլ հարցերի չպատասխանեց։

 


Այս թեմայով