Սա վերածնունդ է. Սեյրան Օհանյան

սեյրանԳործադիր մարմնի այսօրվա նիստն սկսեց մեկ րոպե լռությամբ` հարգելով արցախյան մարտերում զոհված զինվորների հիշատակը:
Այնուհետև զեկուցելով իրավիճակը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց, թե Ադրբեջանի բանակի կրած կորուստները շուրջ տասն անգամ ավելի էին, քան մեր կրած կորուստները:

Սեյրան Օհանյանը հավելեց. «Հասարակական տեսանկյունից ակնհայտ է մեր համախմբումը, կարելի է ասել սա վերածնունդ է: Այդ հերոսությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետությունը ոչնչի չի հասել: Թալիշ, Նոր Սեյսուլան գյուղերը գտնվում են ԼՂՀ ՊԲ հսկողության տակ»:
Պաշտպանության նախարարն ասաց, թե ազգովին պետք է գլուխ խոնարհել զինվորների, կամավորների, հրամանատարական կազմի առաջ, ովքեր կարողացան հետ մղել Ադրբեջանի սանձարձակ գործողությունները:

 


Այս թեմայով