Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սա ոստիկանություն չէ, այլ հրոսակախումբ. Հովհաննես Ազոյան

Սա ոստիկանություն չէ, այլ հրոսակախումբ. Հովհաննես Ազոյան

Հովհաննես-ԱզոյանՀումորիստ, դերասան Հովհաննես Ազոյանն, անդրադառնալով Երևանում տեղի ունեցող դեպքերին, իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այս տեսակի ոստիկանությունը բնական է դարձնում իր իսկ դեմ զինված դիմադրությունը ու հիմնավորում յուրաքանչյուր քաղաքացու՝ զենք վերցնելու և պաշտպանվելու ցանկությունը։ Սա ոստիկանություն չէ, այլ հրոսակախումբ, որին իշխանությունն ապահովում է համազգեստով և զենքով ու հրամայում խոշտանգել և ստորացնել ցանկացած այլախոհի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հովհաննես Ազոյանը գրել էր. «Քաղաքակիրթ լուծում է պետք գտնել». Նա իր էջում տարածել էր նաև երեկվա հավաքից տեսանյութեր` ոստիկանների գործողություններին տալով հետևյալ բնորոշումը. ««Գողական» ոստիկանները մեր երկիրը դարձնում են ծաղրանքի առարկա…. զզվում եմ ձեր տեսակից»,-գրել է Հովհաննես Ազոյանը:

Դիտվել է 6,352 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy