Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է. Շարմազանովը՝ Կառավարության ծրագրի մասին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ծանոթացել է Կառավարության ծրագրին ու ներկայացրել իր դիրքորոշումը։

«Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառեր չեն, սա Փաշինյանի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Ծանոթացա «դուխով» կառավարության ծրագրի նախգծին։

Տխուր, անորոշ, առաջընթացի որևէ կոնկրետ քայլ չնշմարող բառերի կույտ էր։

Ու՞ր է թռիչքային զարգացումը։
Ու՞ր է ներդրումային բումը։
Ու՞ր է «կախարդական փայտիկը»։
Ու՞ր է աղքատության կտրուկ նվազումը։
Ու՞ր է աշխատատեղերի ստեղծումը։
Ու՞ր է տնտեսական աճի բարձր տեմպերը։
Ու՞ր են աշխատավարձերի և կենսաթոշակների կտրուկ ավելացումը։

Չկա…

Բայց չէ՞ որ Նիկոլն էր այս ամենը խոստացել քաղաքացիներին։

Խոստացավ, բայց արեց ճիշտ հակառակը։
Եզրակացությունը մեկն է։
Սա ծրագիր չէ, սա նույնիսկ բաժակաճառերի ժողովածու էլ չէ։
Սա Նիկոլի ստերի արձանագրման փաստաթուղթն է։

Հ.Գ. Առաջիկայում ավելի մանրամասն կանդրադառնամ պոպուլիզմի և ստերի շարանին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Է. Շարմազանովը։

Այս թեմայով