Սա ժողովրդի տրամադրության վրա բացասաբար է ազդում.Գևորգ Պետրոսյանը` փակման և օպտիմալացման երևույթի մասին

Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ցանկանում եմ արթնանալ և առավոտյան լրահոսից տեղեկանալ, որ մեր երկրում որ ինչ-որ բան կառուցվում է, նորոգվում է, տեղադրվում է, վերականգնվում է և այդպես շարունակ…
Թե չէ, լույսը դեռ չբացված, կարդում ես՝  ապամոնտաժվում է, քանդվում է, լուծարվում է, փակվում է»:

Politik.am-ի հետ զրույցում Գևորգ Պետրոսյանն ասաց, որ գրառման առիթ եղել է ոչ միայն օպերայի տարածքի մաքրման աշխատանքները` նշելով որ թեև դրանից տեղյակ չլինելու պատճառով այս պահին չի կարող վիճարկել դրանց  օրինականությունը, սակայն այն երևույթը, որ վերջին մի քանի ամիսներին լսում ենք փակվելու կամ օպտիմալացման մասին, ժողովրդի ընդհանուր տրամադրության վրա բացասական ազդեցություն է ուենում.

«Ամեն օր լսում ենք, որ այս հիմնարկը լուծարվելու է,  կոլեկտիվը օպտիմալացվում է…Պարզապես ուզում եմ հասկանալ`  ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները: Չէ՞ որ ամեն փակելով ու քանդելով՝ առնվազն մի քանի ընտանիք հուսաբեկվում ու փնտրում է արտագաղթի ճանապարհը»:

Այս թեմայով