Սա արդեն աննորմալություն է

Ազգային Ժողովում, օրեր առաջ ընդունվեց «Ոստիկանության մասին»  օրենքի  աղմուկ հանած փոփոխությունների նախագիծը, որով  նախատեսում է հանցագործությունը կանխելիս կամ բացահայտելիս հասարակական կարգի պահպանությունը, այդ թվում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործել տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ:

Այս առիթով Politik.am-ը  զրուցեց իրավապաշտպան,  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ, ով նշեց, որ նախագծի վերաբերյալ ունի 2 դիրքորոշում .

«հարցը դիտարկում եմ 2 տեսանկյունից: 1-ը այն է, որ օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով հստակ սահմանված է, թե որ դեպքում ոստիկաննության աշխատակիցները իրավասու են հատուկ միջոցների կիրառմամբ, տվյալներ հավաքել՝  դատարանի որոշմամբ:

Հանցագործությունների կանխման, բացահայտման շահը կարևոր է, բայց դա չպետք է  անձի նկատմամբ ապօրինի հետապնդումների հաշվին կատարվի:

 Մեր բոլորիս մտահոգությունն այն է,  թե որո՞նք են  քաղաքացիների  ապօրինի  և անհիմն միջամտություններից զերծ մնալու երաշխիքները, և օրենքում սահմանված չեն , այն տարածքները որոնք համարվում են հանրային, և որտեղ այդ տեսաձայնագրությունները կատարվելու են »,- նշեց Սաքունցը, հավելելով, որ քանի դեռ հստակ ամրագրված  չէ, թե որտեղ է ավարտվում ոստիկանության այդ գործառույթների սահմանը, ապա  այս օրենքը իրապես խնդրահարույց է մնալու:

Անդրադառնալով շարժական արագաչափերի գործարկմանը իրավապաշտպանը շտապեց նշել. «իրապես սա արդեն աննորմալություն է», ասելով, որ այդ գաղտնի տեսաձայնագրումը ոչ իրավաչափ է, անկախ նրա նպատակի հիմնավորվածությունից:

«Չի կարող,  որևէ քայլ կամ գործողություն իշխանությունը կատարել անձի նկատմամբ, առանց այդ անձին իրազեկելու»,-նշեց Սաքունցը, միաժամանակ ավելացնելով , որ այս ամենը  տանում է քաղաքացիների նկատմամբ վերահսկողության աստիճանի բարձրացմանը, որը տեղավորվում է բացարձակ իշխանության տրամաբանության մեջ .«անվերահսկելի և անպատասխանատու իշխանության տրամաբանությունից ելնելով է այս ամենը կատարվում»:

Այս թեմայով