Սա այն դեպքն է, որ պետք է կամ ներել, կամ չներել

«Այդ տուգանքները վարչական դատարանի համար առաջացնում է գերծանրաբեռնվածություն , քանի որ դատավորները ասում են , որ իրենց գործերի 95 %-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտերն են , որոնք հիմնականում 5000 դամանոց ակտեր են: 

 Այդ տուգանքերը գերծանրաբեռնվածություն է ստեղծում պետության, դատարանների և մարդկանց համար»,- «Մեդիա կոնտրոնում» տեղի ունեցած «Վարորդներին չտուգանելու և նախկին տուգանքների համաներման հնարավոր ազդեցությունն ու հետևանքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Գագիկ Մելիքյանը:
Անդրադառնալով համաներման ակտերին, և որքանով այդ համաներումը կնպաստի օրինապաշտ քաղաքացիներ ունենալուն փաստաբանը նշեց,որ այն մարդիկ ովքեր ունեցել են վարչական իրավախախտումների ակտեր և համաներման են արժանացել պետք է ավելի գիտակից մոտենան խնդրին, առավելագույս պահպանելով երթևեկության կանոները , քնաի որ գուցե սա լինի վերջին հնարավորությունը իրավախախտում թույլ չտալու.
«Ես կողմ եմ համաներմանը , քանի որ դրանց մեջ կան անձինք ովքեր տուժել են , ոչ այդքան մեղավոր լինելով: Համաներում արժանանալու է ավելի քան 13 միլիարդ դրամ և սրանից կարելի է հասկանալ, թե խոսքը քանի հարյուր հազարավոր տուգանքերի մասին է գնում:

Առաջարկներ կան , դնել հասկանալու համար, որ իրավախախտումները ներել ,որոնք չէ: Եթե սրա հետևից ընկնենք, մենք գուցե մինչև 2020թ.-ը չենք հասկանա, որը ներել` որը չէ:

Սա այն դեպքն է, որ պետք է կամ` ներել, կամ `չներել »,-հայտարարեց փաստաբանը, հավելելով որ այս պարագայում պետք է ներել, որը հորդոր կլինի վարորդներին այսուհետ ավելի գիտակից վերաբերվել իրավախախտումներին և երթևեկության կանոնների պահպանմանը:

Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache