«Սաքուլիկենց» օգնության են գալիս «հայկուլիկենք»

1470389_620474817998301_2053966483_nԱյսօր երեկոյան Հայ ազգային կոնգրեսի երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտող քաղաքացիական համազգեստով երիտասարդներից առնվազն երեքը, պարզվում է, ՀՀԿ երիտթեւի անդամներ են: Նրանցից Հայկ Ղեւոնդյանը Հայաստանի ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահն է, իսկ Դանիել Հայրապետյանն ուսխորհրդի անդամ է: Իսկ ամենաակտիվը նրանցից (ինչպես կարելի է դատել ներկայացված տեսանյութից) ոմն Գեւորգ Սողոմոնյանն է, որը ՀՀԿ երիտասարդական խորհրդի անդամ է, իսկ 2012-ին ժամանակավորապես զբաղեցրել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրենի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Կոնգրեսի ակտիվիստների` մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման ակցիայի ժամանակ այս երիտասարդները` մի քանի այլ անձանց հետ միասին մոտեցել են ընդդիմադիր ակտիվիստներին եւ առանց ներկայանալու պահանջել դադարեցնել ակցիան: Ընդդիմադիր ակտիվիստներն, իրենց հերթին հայտարարել են, որ ակցիան բացառապես օրինական բնույթ է կրում եւ որեւէ մեկն իրավասու չէ արգելել այն: Ժամանած ոստիկանները բերման են ենթարկել ակտիվիստներին:

Այս Հայկ Ղեւոնդյանն ու Դանիել Հայրապետյանը Ֆեյսբուքում հանդես են գալիս ՀՀԿ կրծքանշաններով, որոշ լուսանկարներում նրանք ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ են, իսկ մի դեպքում էլ Հայկ Ղեւոնդյանը հայտնվել է Սերժ Սարգսյանի հետ համատեղ նկարի ետին պլանում: Հայկ Ղեւոնդյանը նաեւ երիտասարդական խորհրդարանի անդամ է:

Հայկ Ղեւոնդյանը աջից կապույտ վերնաշապիկով է

Ուշագրավ է, որ համալսարանական ուսխորհրդի անդամները վերջին շրջանում աչքի են ընկնում հակահասարակական ակտիվ գործունեությամբ: Նախ` 2013-ի նախագահական ընտրություններից հետո ԵՊՀ ռեկտորի օգնական, ՀՀԿ-ական Գեւորգ Մելքոնյանն էր հորդորում գործադուլի կոչ անող ուսանողների դեմ դուրս բերել «Ախալքալակի զորքը», ապա` երիտհհկականներն իրենց «ողջ փայլով» հանդես եկան դեկտեմբերի 26-ին, երբ «սաքուլիկենք» միասնաբար խոչընդոտելով Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության պաշտանության լուսաբանման համար ԵՊՏՀ եկած լրագրողների աշխատանքը:

Հայկ Ղեւոնդյանին պատվոգիր է հանձնում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը

Հայկ Ղեւոնդյանը պատվոգիր է ստանում ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանից

Կենտրոնում` վանդակավոր բաճկոնով Գեւորգ Սողոմոնյանն է, նրանից ձախ` Դանիել Հայրապետյանը, աջ թեւում Հայկ Ղեւոնդյանն է

Հայկ Ղեւոնդյանը եւ Դանիել Հայրապետյանը 

Իսկ այստեղ «հայկուլիկենք»` Գյուղինստիտուտի երիտհանրապետականները ԵՊՏՀ իրենց գործընկերների` «սաքուլիկենց» հետ են` ՀՀԿ գլխավոր մասնաշենքում:

Տեսանյութի մյուս հերոսը` Հայկ Հովսեփյանն է, (լուսանկարում`ձախից ) 2002-ից ագրարային համալսարանի գիտխորհրդի նախագահ, ՀՀԿ-ական, ուշադրություն` ԴԱՍԱԽՈՍ: Նրա կողին` աջից, մեզ արդեն հայտնի Գեւորն է` Գեւորգ Սողոմոնյանը:  

Հ.Գ. Նշենք, որ սույն ՀՀԿ-ականները եւս բերման էին ենթարկվել ոստիկանություն, եւ ազատ են արձակվել Կոնգրեսի ակտիվիստներից հետո:

Աղբյուրը ilur.am

Դիտվել է 224 անգամ
 


Այս թեմայով