Սափրված Փաշինյանը և «թրաշով» Փաշինյանը երկու տարբեր բաներ են ասում

Պատգամավոր, սափրված Փաշինյանն ու «թրաշով» Փաշինյանը տարբեր բաներ են ասում: Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Շարմազանովը:«Սափրված Փաշինյանն այս ամբիոնից ասում էր` ՀՀ ճանապարհներից պետք է իսպառ վերացվեն տեսախցիկները, արագաչափերը: Այսօր գալիս է` արագաչափերը պետք են: Կա՞ հակասություն, թե ոչ: Փաշինյան պատգամավորն ասում էր` պետք է արագաչափերը հանվեն, վարչապետ Փաշինյանն ասում է` պետք չէ: Ասում էր` կարմիր գծերից ստացվածը գնում է որոշակի մարդկանց գրպաններ: Բա հիմա այդ մարդիկ էլ իշխանության չեն, հիմա կամ փայ ես դու այդ մարդկանց հետ, կամ էլ քո գրպանն է գնում` քո տրամաբանությամբ: Բա ինչո՞ւ կարմիր գծերը չես հանում: Ասում էր՝ Հայաստանում այլևս Բաղրամյան 26-ից որևէ մեկը չպիտի զանգի դատավորներին, իսկ միտինգին ասում էր` ուզում եմ տեսնել այն դատավորին, որն իմ ասածը չի անի, կա՞, այդպիսի դատավոր, որն իմ ասածը չի անի: Սա նրա խոսքի ակնհայտ խախտում է»,- շեշտեց Շարմազանովը` ապա շարունակեց ասել, թե Փաշինյանն ինչ հակասական հայտարարություններ է արել:

«Քառօրյա պատերազմի օրերին հայտարարել է` այս պատերազմը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար է և համաձայնեցված է Ռուսաստանի հետ, բայց հիմա երբ Ռուսաստան է գնում, բացի այն, որ հարաբերությունները փայլուն են և Պուտինին 20 անգամ «սպասիբո» ասելուց այլ բան չի ասում: Օպերայում այն ժամանակ, երբ դեռ սափրված էր, ասում էր` ժողովրդի 80 տոկոսը դեմ է կուտակայինին, և պետք է դա հաղթանակով պսակվի, հիմա վարչապետ է, դարձավ պարտադիր կուտակայինի մոլի երկրպագու:

Փաստերով եմ խոսում, նրա նման օդից կախված լուրեր չեմ ասում, իսկ փաստերով՝ պատգամավոր եղած` սափրված Փաշինյանը և «թրաշով» Փաշինյանը երկու տարբեր բաներ են ասում»,-նկատեց նա:

 

Այս թեմայով