Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սարսափելի վիճակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. կալանավորը պատմում է ճշմարտությունը

Սարսափելի վիճակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. կալանավորը պատմում է ճշմարտությունը

nubarashenԴատապարտված Հրաչյա Գեւորգյանը, որ բողոքում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում խոշտանգումների է ենթարկվում, լրագրողներին ուղղված նամակ է գրել, որով տեղեկացնում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  գումար են հավաքում դատապարտյալներից, խոշտանգում դատապարտյալներին:

Նրա նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ, որը Politik.am-ին  է տրամադրել Հելսինկյան ասոցիացիան:

«Հարգելի լրագրողներ, ձեզ խնդրում եմ, շատ եմ խնդրում, որ ոնց գրում եմ, էդ ձեւի էլ բառ առ բառ գրեք: Դուք մի մտածեք իմ մասին, որ  կարողա վնասեն ինձ, կամ նեղություն տան: Ես էդ ամեն ինչի մեջից տարիներով անցել եմ ու ոչ իրենցից եմ վախենում, ոչ էլ իրենց մառալնի նորանոր մտածված տանջանքներից: Ինչը որ թուրքը չի անում, իրենք անում են, միայն չբացահայտվի՝ իրենք ինչ են ինձ ներարկել ցեբեի բժիշկները:

Որ երկու տարի է ոչ կարողանում եմ խոսել, ոչ էլ քայլել: Եվ իրենք մտածված ինձ չեն տանում բուժման, որ չբացահայտվի այս բոլորը, այլ մառալնի ինձ սովամահ են անում: Ստեղ հարցը հեռախոսը չի, իրենց ստուկաչների մոտ 3 հատ հեռախոս եւ մի հատ պլանշետ սաղի մոտ կա: Էսի հազար տոկոսով ճշտած եմ ասում: Իսկ վաբշե բոլորի մոտ կա, ու մեկի տեղը երկու հատ: Ամեն շաբաթ խուզարկություն է գնում խցերում, ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին եւ մի հատ էլ ստից փչացած հեռախոս, որ ձեւի համար տանեն հանձնեն: Էդ որ հեռուստացույցով ցույց են տալիս, դրանք էդ փչացած հեռախոսներն են: Ամիսը 2 հատ փչացած հեռախոս եւ ամեն շաբաթ 20-30 հազար դրամ տալիս ես, քանի հատ կուզես պահի: Կամեռ կա, որ շատ ա տալիս՝ 40-50 հազար դրամ փող:

Հիմա անցնենք ռեժիմնիկին ու օպերին. ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվել, որ գաք մոտս, բոլորը կասեմ ու իրենց դեմը, թող ով ուզում ա գա մոտս, շատ բան կա ասելու ու գրելու, իրենց դեմը ասեմ ու փաստերով ապացուցեմ: Իսկ այս պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուղլադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են: Ինքը շուտ Ս. Բուղլադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի: Հիմա ես վռազ-վռազ եմ գրում, եթե կարաք շուտ մարդու իրավունքների պաշտպանին ու վերահսկող դատախազին ուղարկեք ստեղ, ես շատ բան ունեմ ասելու իրենց ներկայությամբ ասելու ու գրելու:

Էս պետը 10 տարուց ավելի ստեղ եղել ա կագեբեի պետ: Ինչեր որ արել է, էստեղ Բուղլադարյանը, էդ նույն բաներն իրար հետ արել են երկուսով: Հիմա էսքանը տպագրեք սաղ թերթերում ու սայթերում եւ շուտ ուղարկեք ստեղ վերահսկող դատախազին ու պաշտպանին անպայման ու ինչքան կարաք շուտ:

Ցավդ անեմ, դուխով գրի ու գրել, տպագրել տուր: Ես ոչ մեկից չեմ վախենում, որովհետեւ շատ եմ հավատում ու սիրում Աստվածին: Ես սաղ կյանքս սրանց ավելի վատ բաների միջով եմ անցել, նենց որ, իմ մասին մտածելու բան չկա, ես բոլորը մտածելով ու հասկանալով եմ անում»,-գրած է նամակում:

Նշենք, որ դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ, ունի հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա:

Հելսինկյան ասոցիացիայի  իրավապաշտպան Նինա Կարապետյանցը լրագրողներին ասել էր, որ դատապարտյալին սկսել են խոշտանգել  խցում այն բանից հետո, երբ չի կատարել ղեկավարության պահանջները: Իրավապաշտպանը պատմել է, որ Հրաչյա Գեւորգյանին դատապարտյալների հիվանդանոցում գտնվելու ժամանակ՝ 2015թ. փետրվարին բուժում իրականացնելու ընթացքում  ներարկել են այնպիսի նյութ, որ նա հայտնվել է ծանր վիճակում, կոմայից դուրս գալուց հետո կորցրել է խոսելու, քայլելու, կլման ունակությունը:

Հրաչյա Գեւորգյանը  մեղավոր է ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ:

Դիտվել է 1,189 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy