Սարոյանի վարորդը՝ քավության նոխազ

«Ի՜նչ ռեպերտուր, ախչի». Գեներալ Սեյրանը նոր երգ «գրելու» մասինՆրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվել է գրավով:

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի` Կայարանցի Թևոսիկի հետ հունիսի 19-ին ձերբակալված, իսկ այնուհետև ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Արմեն Ղարիբյանը ազատ է արձակվել: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխարինվել է գրավով:

Ի դեպ, նրա հետ միասին կալանավորվել էր նաև Կարեն Բագրատունյանը, ով առավել հայտնի է Սամբիստ Կարեն մականվամբ, շարունակում է մնալ կալանքի տակ: Իսկ Արմեն Ղարիբյանի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նա ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի վարորդն է և ձերբակալվելու օրը վարել է գեներալին պատկանող «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան: Ինքը՝ Սեյրան Սարոյանը, չէր հերքել, որ մեքենան իրեն է պատկանում` նշելով, որ բարեկամական կապեր ունի Կայարանցի Թևոսիկի հետ: Իսկ թե ինչով կավարտվի այս պատմությունը, ցույց կտա ժամանակը, բայց որպես կանոն նման պատմություններն ավարտվում են ծածկադմփոցով, ինչ-որ մեկը ձևական պատժվում է, և դրանով ամեն ինչ վերջանում: Ու թերևս Սարոյանի վարորդն այդ պահին դարձավ քավության նոխազ, որին արագ ազատեցին կալանքից:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 257 անգամ
 


Այս թեմայով