Սարի թաղի ծեծուջարդի մեջ ներգրավված են եղել թաղային խուժանները. «Ժողովուրդ»

870A5603-BF97-45A5-A447-A95A0E50CED5_w987_r1_s«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի Է՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման շուրջ ծավալված իրադարձությունների շրջանակներում հուլիսի 29-ին Սարի թաղում ցուցարարների և լրագրողների դեմ բռնություն իրականացնելու հարցում գործուն դերակատարություն Է ունեցել թաղային խուժանը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ ագրեսիվ պահվածքով աչքի ընկած անձինք պատահական մարդիկ չեն։

Ծեծուջարդի մեջ հիմնականում ներգրավված են եղել տարբեր քրեական գործերով մեղադրվող տարրեր՝ պայմանով, նրանց բոլորին խոստացել են, որ իրենց ծառայությունների արդյունքում մեղադրյալների աթոռին հայտնվածները, եթե անգամ ազատ չարձակվեն, ապա առնվազն նրանց նկատմամբ իրավապահները մեղմ կվերաբերվեն։ Այլ կերպ ասած՝ ՀՀ իշխանությունը թաղային խուժանի հետ գործարք Է կնքել, դուք մեզ օգնեք ցուցարարներին և լրագրողներին լռեցնել, մենք Էլ ձեզ կներենք նախկինում կատարած ձեր հանցանքների համար»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 202 անգամ
 


Այս թեմայով