Սարգսյան-Ալիեւ հանդիպումն ամենայն հավանականությամբ կլինի դեկտեմբերի սկզբին. Շարմազանով

847b370d1dfbcd4fbdcd9cbb4d9c1b21Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ամենայն հավանականությամբ կկայանա դեկտեմբերի սկզբին: Այս մասին  նոյեմբերի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Նախագահների հանդիպումը կլինի առաջիկա շաբաթներին: Դեկտեմբերի սկզբին հավանական եմ համարում Սարգսյան-Ալիեւ հանդիպում: Թե որ օրը, որտեղ կլինի այդ հանդիպումը, նախագահի աշխատակազմը օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի»,- ասաց Շարմազանովը:

 


Այս թեմայով