Սարգսյան-Ալիեւ առանձնազրույցը տեւել է մեկ ժամից ավելի. ներս են հրավիրվել համանախագահները

defaultՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը տեւել է մեկ ժամից ավելի: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ հրապարակելով ժամացույցի լուսանկար:

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն էլ իր հերթին թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ նախագահների առանձնազրույցից հետո ներս են հրավիրվել համանախագահներն ու արտգործնախարարները:

Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո ընթացել է առանց միջնորդների:

Բեռնում Հանրապետության նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:

 

 


Այս թեմայով