Սարգսյանի զինվորը պաշտոնանկ կարվի. ՀՅԴ թիրախավորել է նրան

ՀՅԴ ամեն ինչ արեց փոխվարչապետի պաշտոն ունենալու համար, սակայն կուսակցության բոլոր ջանքերը անցան ապարդյուն։ Չնայած այս ամենին, հին ընկերները չեն հուսահատվել և այժմ ջանք և եռանդ չեն խնայում ԱԺ փոխնագահի պաշտոն «ձեռք բերելու համար»։
Նրանց թիրախում է հայտնվել Էդուարդ Շարմազանովը։ Այս օրերին Հանրապետականում չեն դադարում այն լուրերը, որ Սերժ Սարգսյանը Շարմազանովին ցանկանում է տեղափոխել գործադիր։ Հավանական է համարվում, որ Շարմազանովը զբաղեցնի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը։ Անկախ ամեն ինչից, ԱԺ նախագահի աթոռին հավակնող Շարմազանովի համար այս ամենը խիստ անցանկալի է, քանզի երբ ԱԺ Նախագահ Ա. Բաբլոյանը հարաժարական տա, ապա այդ պաշտոնը արդեն կանցնի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանին։

 

Այս թեմայով