Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոհանիին իրանական տանկերի խորտակման կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին՝ Չինաստանի արևելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի հրդեհվելու ու խորտակման կապակցությամբ, ինչի հետևանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ:

Սարգսյանը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնել Ռոհանիին և Իրանի բարեկամ ժողովրդին, իսկ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթել համբերություն, ուժ և կորով՝ հաղթահարելու համար այդ ողբերգությունը, ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

 


Այս թեմայով