Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ասադին

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ասադին

Սերժ-սարգսյանՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ Տարտուսում, Լաթաքիայում և Սիրիայի այլ բնակավայրերում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են բազմաթիվ անմեղ քաղաքացիներ, փոխանցում է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

«Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ այս զարհուրելի հանցագործությունները որևէ արդարացում չունեն: Մենք խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և կոչ անում միջազգային հանրությանը հավաքական ուժերով շարունակել պայքարն այս չարիքի դեմ: Հայտնում եմ իմ անկեղծ վշտակցությունը Ձեզ, Սիրիայի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ասված է հեռագրում:

Դիտվել է 93 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy