Սարգսյանը սպառնում է Քոչարյանին. վտանգը մեծ է

Այսօր ԱԺ քառօրյա նիստին՝ պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին «Ելք»-ի` «2008 թվականի Մարտի 1, 2-ի իրադարձությունների մասին» ԱԺ հայտարարության նախագիծը ԱԺ նիստերի օրակարգ ընդգրկելու վերաբերյալ հարցին:

 ՀՀԿ-ի այս անկանխատեսելի քայլը կարծես թե հուշում է, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սկսել է իրենից  որոշակի վտանգ ներկայացնել գործող իշխանությունների համար , գուցե և ապրիլից առաջ որոշակի գործողություններ է համակարգում իշխանության դեմ, իսկ իշխանությունը այս քայլով փորձում է Քոչարյանին  հիշեցնել, որ մարտի 1-ի գործը փակված չէ, և որ իրենք ամեն պահի կարող են  այդ դեպքերին քաղաքական գնահատական տալ և իրավական առումով ևս ակտիվացնել գործի բացահայտումը:

Այս առումով պատահական չէ, ՀՀԿ խմբակցության պատագամավոր Սամվել Նիկոլյանի հայտարարությունը, որում ասվում էր.

«Ասում ենք՝ դուք արտակարգ ռեժիմ հայտարարելը հիմնավորեցիք, հայտարարեցիք, որ ավտոբուսի հետևից դուրս են գալիս ընդդիմադիրները, ավտոմատով կրակում են ու պախկվում են ավտոբուսի հետևը: Բոլոր վիրավոր ոստիկաններից պարզվեց, նրանց փաստաթղթերը նայեցինք դատաբժշկական փորձաքննության, ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չուներ: Բա հարց` պարոն նախագահ (Ռոբերտ Քոչարյան), բա որտեղի՞ց այդ ինֆորմացիան ձեզ, որի հիման վրա դուք որոշումներ ընդունեցիք, որը, կարող է, և ճակատագրական եղավ այդ իրադարձությունների զարգացման համար»,-հայտարարել է Ս. Նիկոյանը:

Իրադարձությունների նման զարգացումը ՝ սպառնալիք է  Սերժ Սարգսյանի կողմից՝ Ռոբերտ Քոչարյանին, որի միջոցով գործող նախագահը նախորդ նախագահին փորձում է հասկացնել ,որ հեռու մնա առաջիկա քաղաքական զարգացումներից և չփորձի իր իշխանության դեմ քայլեր կոորդինացնել:

 


Այս թեմայով