Սարգսյանը իր լիազորությունների մի մասը տվել է Կարապետյանին

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների:

Հետաքրքիր է, որ մինչ Կարեն Կարապետյանը, ոչ մի վարչապետ նախագահի անունից պարգևներ չի հանձնել: Այս կերպ ամենայն հավանականությամբ փորձ է արվում հասկացնել, որ Կարեն Կարապետյանը նախագահ Սերժ Սարգսյանին հավասար հնարավորություններ ունի համակարգում: Կարճ ասած Սերժ Սարգսյանը իր լիազորությունների մի մասը արդեն իսկ տվել է Կարեն Կարապետյանին ու սա խորհրդանշական մեսիջ էր հանրությանը:

 


Այս թեմայով