Սարգսյանը ասում է, եթե ինձ փող չեք տալիս` վիճակը կարող է հասնել «քաղաքացիական» պատերազմի»

MG_8435Երեկ Ազատության հրապարակում «հեղափոխություն» սկսած Շանթ Հարությունյանն իր մի քանի կողմնակիցների հետ դիմեց ծայրահեղ քայլերի և ոստիկանության հետ բախման արդյունքում եղան մի քանի ձերբակալվածներ և տուժածներ: Շանթ Հարությունյանի այս քայլերից հետո համացանցում բազմաթիվ քննարկումներ ծավալվեցին այդ գործողությունների կապակցությամբ: Հասարակության զգալի մասը Շանթ Հարությունյանի գործողությունները դրական չգնահատեց: Politik.am փորձեց ճշտել, իսկ ինչ են այս կապակցությամբ մտածում քաղաքական գործիչները: «Նոր ժամանականեր» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը երեկ տեղի ունեցած միջադեպը գնահատեց որպես սադրանք, նկատելով, որ այն բեմադրված էր. «Կարծում եմ վատ կազմակերպված սադրանք էր՝ ցույց տալու համար, որ թե հեղափոխականներն ովքեր են, թե իրավիճակը կարող է սրվել, թե «արևմուտքը» սադրանքներ է կազմակերպում «ռուսամետ» Սերժ Սարգսյանի դեմ և այլն…:

Հիմքում իշխանության կազմակերպած սադրանքն էր: Սարգսյանը ասում է, եթե ինձ փող չեք տալիս և չեք աջակցում վիճակը կարող է հասնել «քաղաքացիական» պատերազմի»,-ասաց Արամ Կարապետյանը politik.am-ի հետ զրույցում:

Դիտվել է 589 անգամ
 


Այս թեմայով