Սավչենկոյին հանձնեցին Ուկրաինային

1bf3a21b6f6a7bd2d21ca061e0663b1c__1920xՌուսաստանյան իրավապահ մարմինները ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին փոխանակել են «Գլխավոր հետախուզական վարչության մարտիկներ» Ալեքսանդր Ալեքսանդրովի և Եվգենի Երոֆեևի հետ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սավչենկոն այժմ Դոնի Ռոստովից Կիև թռչող օդանավում է:

Հիշեցնենք, Ուկրաինայի արտգործնախարարությունը խոստացել էր մինչև մայիսի վերջ հայրենիք վերադարձնել երկու ռուս լրագրողների սպանության մեղադրանքով Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված օդաչուին:

Սավչենկոն կտրականապես հերքում է մեղադրանքը` այն որակելով բացառապես քաղաքական:

Դիտվել է 69 անգամ
 


Այս թեմայով