ՍԱՍ– ի աշխատակիցների առաջ պայման է դրվել՝ ութական «այո» բերել սահմանադրական հանրաքվեի համար

Th_Sas«ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը ՍԱՍ– ի աշխատակիցների առաջ պայման է դրել ութական «այո» բերել սահմանադրական հանրաքվեի համար՝ ներկայացնելով 8 ընտրողի անձնագրի պատճեն։
Երեկ ՍԱՍ-ի աշխատակիցներից «ՀԺ»–ին ահազանգել են, որ պայմանը չկատարողներին սպառնում են աշխատանքից ազատել։ «Այն աշխատակիցներին, ովքեր հանրապետության մարզերից են, նույնպես հրահանգված է ութական ընտրողի անձնագրի պատճեն ներկայացնել։ Այս ընտրողներին ավտոմեքենաներով կտեղափոխեն մայրաքաղաքի տեղամասեր քվեարկության»,– ասել Է ՍԱՍ-ի աշխատակիցը։

Պատգամավորից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Հիշեցնենք, որ 2012թ. ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդներն արձանագրել Էին, որ «ԱԱՍ»–ի աշխատակիցները քվեարկել են Արտակ Սարգսյանի՝ մեծամասնականով առաջադրված ընտրատարածքում:

Մանրամասները՝ Հայկական ժամանակ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 43 անգամ
 


Այս թեմայով