Սասուն Միքայելյանը բարկացած է Նիկոլ Փաշինյանի վրա․ սպասվում է ծանր խոսակցություն

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները լուրջ փորձություն դարձան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակից Սասուն Միքայելյանը,  չունենալով կուսակցության համաձայնությունը, առաջադրում է իր որդու՝ Սևակ Միքայելյանի թեկնածությունը։

Առաջադրումն ինքնին վարչապետ Փաշինյանին դուր չէր եկել, և դա էր պատճառը, որ կուսակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ չի առաջադրել և չի պաշտպանում Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանին։

Փաշինյանը լավ է հասկանում, որ Սասուն Միքայելյանը տեսակով բավական նման է ՀՀԿ-ական օդիոզ դեմքերին։ Միքայելյանը քաղաքականությունը պատկերացնում է այնպես, ինչպես իր նախկին ընկեր Սերժ Սարգսյանը։

ՔՊ կուսակցության նման կեցվածքը հենց սկզբից դուր չէր եկել Սասուն Միքայելյանին, և նա իր մտերիմների շրջապատում հայտարարել էր, որ առանց կուսակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի էլ կարող է հաղթել։ Միքայելյանը քամահրանքով նկատել է, որ Փաշինյանը չի կարող որոշել, թե ինքը ինչ պետք է անի իր մարզում։

Եվ ահա կարճ ժամանակ անց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը կարողանում է բացահայտել այն մեխանիզմը, որով Սասուն Միքայելյանը փորձում է որդուն քաղաքապետ դարձնել։ Ու պարզվում է, որ դրանք ՀՀԿ-ի կողմից օգտագործված մեխանզիմներն են՝ վարչական ռեսուրսի օգտագործում՝ դպրոցական կոլեկտիվներին ներգրավել իրենց քաղաքական նպատակների իրականացման համար։

Կազմակերպության բացահայտումները ամենևին դուր չեն եկել Սասուն Միքայելյանին։ Նա համոզված է, որ այս ամենի հետևում կանգնած է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Սասուն Միքայելյանը իր մտերիմների շրջապատում ասել է, որ բարկացած է Փաշինյանի ոչ գործընկերային պահվածքից, ու պատրաստվում է ընտրություններից հետո լուրջ խոսակցություն ունենալ նրա հետ։ Նա իր մտերիմներին ասել է, որ Փաշինյանի կողքին է եղել այն ժամանակ, երբ նա ոչինչ չի ունեցել։ Ու հիմա, երբ նա ունի իշխանություն, պարզվում է՝ Միքայելյանը իրեն այլևս պետք չէ։

Այս թեմայով