«Սասունցի Դավիթ» կայարանում կասկածելի իր է հայտնաբերվել. ԱԻՆ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա նկատվել է կասկածելի իր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և սակրավորների խումբը:

Հայտնաբերված իրը չի խոչընդոտում երկաթուղու երթեւեկությունը:

 


Այս թեմայով