Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Սասունիկ գյուղում կիսակառույց շենքում կնոջ կիսաքայքայված դի է հայտնաբերվել

Սասունիկ գյուղում կիսակառույց շենքում կնոջ կիսաքայքայված դի է հայտնաբերվել

spanutyunՈստիկանության Աշտարակի բաժին այսօր ժամը 18:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Սասունիկ գյուղի Կարին թաղամասի 9-րդ փողոցի 12 տանն հարակից կիսակառույց շինությունում կնոջ դի կա:

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ոստիկաններն ու քննիչները նշված կիսակառույց շենքում հայտնաբերել են Սասունիկ գյուղի բնակիչ, 83-ամյա Լենիկ Խաչատրյանի կիսաքայքայված դին: Լ. Խաչատրյանը այս տարվա հունվարի 8-ից որպես անհայտ կորած որոնվում էր ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չկան:

 Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Դիտվել է 56 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy