«Սասնա ծռեր» խումբը պատանդներին ազատ կարձակի՝ մամուլի կենտրոն ստեղծելու պայմանով

Untitled«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը ԳԱԼԱ-ին հայտնել է, որ հանդիպում է տեղի ունեցել ԱԱԾ տնօրեն Գ. Կուտոյանի հետ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ և որոշում է կայացվել ազատ արձակել պատանդներին՝ պայմանով, որ ստեղծվելու է մամուլի կետ:

 «Երեկոյան լրացուցիչ քննարկելով, որոշեցինք որպես բարի կամքի լրացուցիչ դրսևորում առաջ քայլ կատարել և նախապես, մինչ մամուլի կետի ստեղծումը ազատ արձակել երկու երիտասարդ ոստիկաններին: Հիմա այդ արարողությունը կատարվում է պարոն Բալասանյանի ներկայությամբ: Որոշվել է, որ կետի տեղակայման հարցը թողնում ենք պարոն Բալասանյանի իրավասությանը: Մամուլին կանչում ենք հետևյալ սկզբունքով. մենք պայմանավորվում ենք մամուլի միջոցների հետ, իրենք գալիս են, վարչախմբի կողմը ապահովում է նրանց ազատ ելումուտը:

 Երկու ոստիկաններին, հիմա ենք ազատ արձակում, մյուս երկուսին՝ գեներալին և գնդապետին՝մամուլի կետը բացելու պահին»,-ասել է Վարուժան Ավետիսյան:

Մանրամասները կարող եք սկզբնաղբյուր կայքում:

 


Այս թեմայով