Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել

171864«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին, ով հրազենային վիրավորումից բուժում էր ստանում Էրեբունի բժշկական կենտրոնում մեղադրանք է առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Նազարյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

«Ս.Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող և իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում։ Ներկա պահին Ս.Նազարյանին տեղափոխում են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նախաքննական մարմնի միջնորդության քննարկման դատական նիստին», – ասված է Նազարյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի անունից հրապարակված հաղորդագրությունում:

Դիտվել է 147 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy