«Սասնա Ծռեր»-ի գործողությունը շարունակվում է

aleqqqՀուլիս ամսին մեծ աղմուկ հանեց Սասնա Ծռերի դեպի հեղափոխություն տանող շարժումը, որը ակնհայտորեն ժողովրդի մեծ սերն ու աջակցությունը ստացավ. դեպքերի զարգացումը տարավ նրան, որ  կարծես թե հանգեց այդ համաժողովրդական սեր վայելող գործողությունների կրակը, իսկ մենք  այս թեմայի շրջանակներում  խոսեցինք, շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ.

««Սասնա ծռերի», այսինքն մեր տղաների գործողությունը, միայն տեխնիկապես է ավատվել, բայց դա իր հետևից բարձրացրեց նոր ալիք, և Հայաստանում տեղի ունեցող զարգացումները թեկուզ և կառավարության հրաժարականը ` նոր վարչապետի  նշանակումը ,առնվազն մասամբ այդ գործողության արդյունքն են, ներակյումս մեր պայքարը շարունակվում է, ներկա  վարչախմբին իր նպատակները իրականցնելու փորձը թույլ չտալն է և դրանով կանխել իրենց հաղթանակը: Նրանց նպատակը  ապրիլ ամսին, իրենց վերարտադությունը ապահովելն ու , ներսում և դրսում իրենց կորցրած լեգիտիմությունը վերագտնելն է, իսկ մեր շարժման նպատակն է թուլյ  չտալ  նրանց լեգիտիմացման և վերատադրման պրոցեսը իրականցնել, այսինքն մեր գործընթացը շարունակվելու է մինչև ապրիլ, կանխելու այդ ամենը: Իսկ այն համատարած աջակցությունը, որ Սասնա Ծռերի շարժումը ունեցավ,  շատերի համար զարմանք առաջացրեց. զինաված խումբ, որը  ոստիկանության գունդ է մտել, դա ուրիշ երկերներում այլ կերպ է մեկանաբանվում , մինչդեռ  Հայաստանում ժողովուրդը  իր աջակցությունը հայտնեց, պատկառելի ակտիվ փոքրամասնություն փողոցում իր այդ աջակցությունը հայտնեց, և դա արդեն ապացույցն էր այն բանի, որ  ռեժիմը բացարձակապես  աջակցություն  չունի և  բացի դրանից Սասնա Ծռերի գործողությունը եկավ կասեցնելու ապրիլյան պատերազմից հետո տարածքների հանձնման մասին իշխանության խոսակցություններ, այսպիսով հուսախաբ անելով արտաքին ուժերին, այն մասով, որով խոստումներ էր տվել վեջիններիս  և այդ խոստումները տվյալ դեպքւմ հիմնականում տրվել էին Ռուսատանին, և վերջինիս տված խոստումը ի զորու չլինելով կատարել, Ռուսաստանից նշանակվեց այնտեղի պաշտոնյան, որպես վարչապետ, և դրական սպասումներ չի կարելի ունենալ: Ես գնահատում եմ, ոչ թե նրա  մարդ տեսակը, այլ երևույթը, թե որտեղից և ում կողմից է նշանակվել, և այն շրջանակը ՝ որը և՛ Մոսկվայում է գործում, և՛ Հայաստանում , այդ շրջանակի  շահերը չեն համապատասխանում մեր ժողովրդի շահերին, կարող է օլիգարխիական համակարգից մի ճյուղ, մի կլան տուժել, բայց դա դեռ չի նշանակում որ համակարգային փոփոխություն տեղի կունենա, պարզապես ներքին վերաբաշխումներ տեղի կունենան»,- Politik.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց լրագրող, քաղաքական գործիչ, Միացում նախաձեռնության հիմնադիր, «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական կազմակերպության անդամ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն,Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի  նախկին անդամ , «Սասնա Ծռեր» շարժման ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը :

Դիտվել է 282 անգամ
 


Այս թեմայով